Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

«Շպիոնաժը կշարունակվի՞». ԱԱԾ պետից հետաքրքրվում է Նաիրա Զոհրաբյանը

«Շպիոնաժը կշարունակվի՞». ԱԱԾ պետից հետաքրքրվում է Նաիրա Զոհրաբյանը
04.06.2018 | 17:59

Խորհրդարանում այսօր ընթացող պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում էր 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը, ԱԱԾ-ի կատարողականը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը:


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց` հետաքրքրվելով, թե շարունակելու՞ են արդյոք ուժային կառույցները գաղտնալսել հանրային նշանակության մարդկանց հեռախոսազանգերը:

Զոհրաբյանը, մանրամասնելով հարցը, ասաց, որ տարիներ շարունակ իրենց բոլորի հեռախոսները գաղտնալսվել են՝ չունենալով որևէ իրավական հիմք: Ավելին՝ ըստ նրա՝ քաղաքական զրույցներից սկսած՝ մինչև կենցաղային զրույցներ հանրայնացվել են: «Հիմա ես ուզում եմ՝ ասեք, թե այդ ավանդույթը, շպիոնաժը, վերանալու՞ է»,- հարցրեց Զոհրաբյանը:
ՈՒժային կառույցի ղեկավարն ասաց, որ ԱԱԾ-ն գործելու է բացառապես օրենքի շրջանակներում, իսկ գաղտնալսումները, գաղտնագրառումները կլինեն բացառապես դատարանի որոշումների հիման վրա:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am